Զեյնալյան․ Առողջապահական համակարգը վերահսկում է Covid-19-ի իրավիճակը21 հոկտեմբերի 2020 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Առողջապահական համակարգը վերահսկում է կորոնավիրուսային իրավիճակը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա նշել է, որ կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով վերապրոֆիլավորվել է մոտ 20 բուժհաստատություն, ևս երկուսն առաջիկա օրերին կմիանա պրոցեսին, գրում է Aysor.am-ը։ «Որոշ մարդիկ բուժումն ստանում են տնային պայմաններում: Իսկ ծանր դեպքերը տոկոսային հարաբերակցությամբ պակաս են, քան առաջին ալիքի դեպքում: Ամեն դեպքում, առողջապահական համակարգն այս պահին պայքարում է երկու ճակատով, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հավելյալ ծանրաբեռնվածություն չլինի», - ասել է նա: Զեյնալյանը դժվարացել է պատասխանել հարցին, թե ՀՀ ազգանբնակչության քանի տոկոսն է մինչ այս վարակվել կորոնավիրուսով՝ նշելով, որ նման վիճակագրություն չկա: Հոկտեմբերի 21-ին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 1836 նոր դեպք է գրանցվել և ռեկորդայն թվով մահեր՝ 23, որից 20-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբից ի վեր, դեռահասի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա աղջիկն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |