Փաշինյան․ ՀՀ-ն զգում է ՌԴ աջակցությունը որպես ռազմավարական դաշնակից

Փաշինյան․ ՀՀ-ն զգում է ՌԴ աջակցությունը որպես ռազմավարական դաշնակից

PanARMENIAN.Net - Հայաստանը զգում է Ռուսաստանի աջակցությունը որպես ՀՀ և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսաստանի հետ կա մշտական հաղորդակցություն, մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով փոխգործակցել և փոխգործակցում ենք իրավիճակից լուծում գտնելու համար»,- հայտարարել է Փաշինյանը

Փաշինյանի խոսքով՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն մինչ օրս առավելագույնն է արել և ինքը համոզված է` սրանից հետո էլ կանի առավելագույնը։

«Այս իրավիճակում մեր անելիքը մինչև վերջ ու անմնացորդ, անսասան պայքարելն է մեր ժողովրդի իրավունքների համար։ Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։ Այսօր, «պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար» նշանակում է, առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ, ըստ էության, Ադրբեջանն այժմ ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիան, համաձայն չէ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---