Պոմպեո․ ԼՂ-ում էսկալացիան թուլացնելու համար պետք է ցանկացած այլ երկիր հեռու մնա հակամարտությունից

Պոմպեո․ ԼՂ-ում էսկալացիան թուլացնելու համար պետք է ցանկացած այլ երկիր հեռու մնա հակամարտությունից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նա հավելել է, որ ԼՂ հարցում դիվանագիտական լուծումը պետք է ձեռք բերվի:

«Դիվանագիտական բարդ իրավիճակ է: Մեր դիրքորոշումը, ինչպես և յուրաքանչյուր եվրոպական երկրի դիրքորոշում, մնում է այն, որ այս հակամարտության դադարեցման և էսկալացիայի թուլացման համար ցանկացած այլ երկիր պետք է հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն որևէ կողմին և որևէ ազդեցություն»,- ասել է նա:

Պոմպեոն նշել է, որ ԼՂ հարցով հոկտեմբերի 23-ին կխոսի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները առանձին հանդիպումներ կունենան ԱՄՆ պետքարտուղարի հետ։

Հոկտեբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԼՂ-ում այս պահին հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիայից, համաձայն չէ։

Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիան անմիջական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ մատակարարելով զինտեխնիկա ու մարդուժ՝ այդ թվում նաև ահաբեկիչ-վարձկաններ՝ Սիրիայից ու Լիբիայից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---