Հովհաննիսյան. Մարտերի տեղանքը չնկարահանելը հրաման է, խախտողները պատժվում են

Հովհաննիսյան. Մարտերի տեղանքը չնկարահանելը հրաման է, խախտողները պատժվում են

PanARMENIAN.Net - Մարտերի տեղանքը չնկարահանելը ոչ միայն հորդոր է, այլև հրաման։ Այն խախտող զինծառայողները և կամավորականները պատժվում են։

Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով սոցցանցերում հայտնված հայ զինվորների արած տեսագրությունների և դրանց հետևանքների վերաբերյալ PanARMENIAN.Net ի հարցին։

Հովհաննիսյանի խոսքով` նման տեսանյութերից վստահաբար հայկական կողմը տուժել է:

Բազմիցս հայտարարվել է, որ անվտանգության տեսանկյունից վտանգավոր է մարտական գործողությունների վայրում սմարթֆոններ օգտագործելը, դրանցով լուսանկարներ և տեսանյութեր անելը և հրապարակելը։ Նման տեսանյութերից հակառակորդն իր օգտին լրացուցիչ ինֆորմացիա է ստանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է
Ռուդենկոն հայտնել է, որ ԼՂ հարցով հաղորդակցությունն իրականացվում է փորձագիտական մակարդակով ու ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով
Оպերատիվ մարտավարական իրադրությունն ամբողջությամբ ՊԲ վերահսկողության ներքո է