Ավստրալիայի Նոր Հրվ. Ուելս նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Ավստրալիայի Նոր Հրվ. Ուելս նահանգը ճանաչել է  Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Ավստրալիայի ամենամեծ Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Կողմ է քվեարկել 61 պատգամավոր, դեմ՝ 2։

Օրենսդիր ժողովը նաև դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումն Արցախի հայերի դեմ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---