Կատալոնիայի խորհրդարանը ԼՂ-ում բնակչության թիրախավորումը դատապարտող բանաձև է ընդունել

Կատալոնիայի խորհրդարանը ԼՂ-ում բնակչության թիրախավորումը դատապարտող բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին ընդունած հայտարարությամբ կոչ է արել վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, փոխանցում են Արցախի Ազգային ժողովից։

Կատալոնիայի խորհրդարանից հայտնել են՝ սատարում են կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտման վրա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---