Արբանյակային ֆոտո․ Hermes 900-ը և Bayraktar TB2-ը կողք կողքի՝ Եվլախի օդանավակայանում22 հոկտեմբերի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել է ադրբեջանական Եվլախի օդանավակայանի արբանյակային պատկերը, որում երևում են չափով և ձևով Elbit Hermes 900 և Bayraktar TB2 անօդաչու սարքերի հետ համընկնող ավիացիոն միջոցներ։ Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ զբաղվող թվիթերյան Samir օգտատերը գրում է՝ թեպետ արբանյակային պատկերն արված է ամպամած եղանակի, տարբերակել հնարավոր է։ Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի պարկի հիմնական մատակարարը Իսրայելն է։ Իսկ սեպտեմբերի 27-ից Արցախում Բաքվի սանձազերծած պատերազմում ակտիվ կիրառվում են նաև Թուրքիայում արտադրված և Թուրքիային պատկանող Bayraktar TB2 անօդաչու սարքեր։
Hermes-900 հետախուզական ԱԹՍ-ն իսրայելական Elbit Systems ընկերության արտադրանք է։ ԱԹՍ-ի թռիչքի բարձրությունը մինչև 9144 մ է, տևողությունը՝ 30-36 ժամ: Առավելագույնը կարող է տեղափոխել 1180 կգ, մաքսիմալ արագությունը՝ 220 կմ/ժ: Bayraktar TB2-ն արտադրում է թուրքական Baykar Makina ընկերությունը։ Այն հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |