ՄԻՊ․ Տեղյակ ենք հայ ռազմագերուն ծաղրելու տեսանյութից, ինքնությունը հայտնի է

ՄԻՊ․ Տեղյակ ենք հայ ռազմագերուն ծաղրելու տեսանյութից, ինքնությունը հայտնի է

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղյակ է Ադրբեջանում ռազմագերու կարգավիճակում գտնվող հայ զինվորականին ծաղրելու տեսանյութից, հայտնի է զինվորի ինքությունը, PanARMENIAN.Net ին ասացին ՄԻՊ գրասենյակից։

Կառույցում նշեցին, որ քայլեր են ձեռնարկում, սակայն այլ մանրամասներ հայտնել չեն կարող։

Համացանցում տարածված տեսանյութում ադրբեջանցիները հարվածում են զինվորի դեմքին, ծաղրում նրան ու ստիպում իրենց թելադրած արտահայտությունները կրկնել։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնեցին, որ որևէ կոնկրետ դեպք մեկնաբանել չեն կարող, ստացված բոլոր տեսանյութերն ուսումնասիրում են, հետևողական են այդ հարցին։

Հայտնի է, որ ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող 3 ռազմագերու՝ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Հոկտեմբերի 7-ին նաև Ազնիվ Բաղդասարյան անունով հայ կին է գերեվարվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
ԲՀԿ-ական Մանրիկյանը առաջարկել է հետագայում հատկացումներ անել նաև ՀՈԱԿ-ների բյուջեների հաշվին
Նա ասել է նաև, որ յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարություն իր կողքին է
Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, վարակված է կորոնավիրուսով