$350,000 Կանադայից՝ Արցախի ժողովրդին

$350,000 Կանադայից՝ Արցախի ժողովրդին

PanARMENIAN.Net - Կանադան $350,000 կփոխանցի Արցախի ժողովրդին հումանիտար օգնության համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանը։

«Մենք մշտական կապի մեջ ենք Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և շարունակում ենք ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանման կոչ անել։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով $350,000 կհատկացնենք՝ հումանիտար նպատակներով»,- թվիթերյան իր էջում գրել է Կանադայի ԱԳ նախարարը։

Նա նաև կոչ է արել երրորդ կողմերին չմիջամտել հակամարտությանը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով վերիֆիկացիոն մեխանիզմներ կներդրվեն:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---