Արցախի ՄԻՊ-ը՝ շուշեցի երեխաների մասին․ Կարևոր է, որ պատերազմի ժամանակ չկորցնեն ժպիտը

Արցախի ՄԻՊ-ը՝ շուշեցի երեխաների մասին․ Կարևոր է, որ պատերազմի ժամանակ չկորցնեն ժպիտը

PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կիսվել է Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու բանկում 3 փոքրիկ տղայի լուսանկարով ու գրել, որ այդ երեխաներն ադրբեջանցիների հարվածների ժամանակ եկեղեցու ապաստարանում են եղել։

«Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը: Նրանք այն երեխաներից են, որոնք հոկտեմբերի 8-ին գտնվում էին Ղազանչեցոցի ապաստարանում ադրբեջանական հարվածների ժամանակ»,-նշել է նա:

Լուասնկարն արվել է հոկտեմբերի 22-ին, հեղինակն Արեգ Բալայանն է (PAN Photo-ի թիմից)։

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ հրետակոծել էր Շուշիի Սբ Ղազանչեցոցը, ներսում խաղաղ բնակչություն էր գտնվել, ոմանք տուժել էին։ Տուժածների թվում նաև արտասահմանցի լրագրողներ կային։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---