Հայաստանի սփյուռքի նախարարը պարգեւատրվել է Ֆրանսիայի Պատվո շքանշանով

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգեւատրվել է Ֆրանսիայի ազգային Պատվո շքանշանով, որը Ֆրանսիայի բարձրագույն պարգեւներից մեկն է: Հրանուշ Հակոբյանը պարգեւատրվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության ամրապնդման համար: «Մեզ համար չափազանց հաճելի է Պատվո շքանշանը հանձնել սփյուռքի նախարարին: Հրանուշ Հակոբյանը մեծ ավանդ ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման մեջ: Երկար տարիներ նա եղել է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական խմբի անդամ, ինչպես նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի տարվա անցկացման մեջ»,-հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը շքանշանի հանձնման արարողության ժամանակ:



Իր հերթին Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ընդունում է այս պարգեւն այն 1000 երեխաների անունից, որոնք Հայաստանում Ֆրանսիայի տարվա շրջանակներում այցելեցին Փարիզ եւ դարձան «Հայաստանի փոքր դեսպանները»: «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ստանալ այս շքանշանը»,-ասել է Հ.Հակոբյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---