Հոսպիտալացման է սպասում Covid-19-ով 471 պացիենտ․ Ազատ է 285 մահճակալ

Հոսպիտալացման է սպասում Covid-19-ով 471 պացիենտ․ Ազատ է 285 մահճակալ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակված հոսպիտալացման հերթում գտնվողների թիվը 471 հոգի է: Դրան զուգահեռ, ազատ մահճակալների թիվը 285 է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արյվածքաբանական կենտրոնի ղեկավար Գևորգ Սիմոնյանը։

Նրա տեղեկության իսկությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց նաև Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա հավելեց, որ խոսքը միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին սպասարկող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում առկա տեղերի մասին է։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունն ահազանգել էր, որ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով ինչ-որ պահի մարտի դաշտում վիրավորվածները կարող են մնալ առանց բուժօգնության:

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի օրական դեպքերի ռեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 2474 նոր դեպք կա։

Կորոնավիրուսի դեպքերը հասել են 73,310-ի։

Պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---