Covid-19-ի հետևանքով Շենգավիթի և Չարբախի անձնագրայինները ժամանակավոր չեն գործի

Covid-19-ի հետևանքով Շենգավիթի և Չարբախի անձնագրայինները ժամանակավոր չեն գործի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային համավարակով (Covid-19) պայմանավորված` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Կառույցը հորդորում է անձնագրային գործողությունները (բացառությամբ՝ հաշվառումների) կատարել այլ անձնագրային ծառայություններում։

Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքների վերսկսումից հետո։

Այն քաղաքացիները, որոնք արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ) ստանալու համար, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9։00-17։00-ն, կարող են ներկայանալ անձնագրային ծառայություններ՝ փաստաթուղթը ստանալու համար։

Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 73,310-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2474-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1145 դեպք կա, այլ պատճառով՝ 329։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---