Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին, տեսակցել Սասուն Միքայելյանին

Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին, տեսակցել Սասուն Միքայելյանին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին:

Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:

Վարչապետն այցելել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության ղեկավար Սասուն Միքայելյանին։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նաև այցի մասին պատմող տեսանյութով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---