Իսրայելի վարչապետ կդառնա Բենյամին Նեթանյահուն

PanARMENIAN.Net - Իսրայելի հաջորդ կառավարության ձեւավորումը հանձնարարված է «Լիկուդ» աջակենտրոն կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին: Որոշումը հրապարակվել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի «Քադիմա» եւ «Լիկուդ» կուսակցությունների առաջնորդներ Ցիպի Լիվնիի ու Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման արդյունքում:



Ցիպի Լիվնին որոշել է, որ ավելի լավ է միանալ ընդդիմությանը, քան մտնել Նեթանյահուի կառավարության մեջ: Ցիպի Լիվնիի հայտարարության մեջ ասվում է, որ նա «չի ցանկանում կամակատար լինել կառավարությունում, որը դեմ է մեր ձգտումներն»:



Երկու կուսակցությունների դիրքորոշումները զատող հիմնասկան հարցերից մեկը վերաբերմունքն է պաղեստինյան տարածքներին: Ցիպի Լիվնին կողմ է պաղեստինցիների հետ բանակցությունների շարունակմանն ու ընթացքին դեպի անկախ պաղեստինյան կառավարության ստեղծում: Բ.Նեթանյահուն ընդգծում է, որ չի ձգտում նրան, որ Իսրայելը կառավարի պաղեստինցիներին, սակայն նա խոստանում է թույլ չտալ, որպեսզի պաղեստինցիները ստանան այն, ինչ կարող է սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Մասնավորապես, նա ի նկատի ունի բանակը, օդային տարածքի վերահսկումն ու Հորդանան գետի դաշտավայրը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---