Թրամփ․ ԼԴ հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթաց կա

Թրամփ․ ԼԴ հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթաց կա

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթացի մասին ու նշել, որ իրենք կօգնեն հայերին:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի: Այս երկրում շատ հայեր են ապրում, նրանք հրաշալի մարդիկ են, և մենք կօգնենք նրանց», - ասել է Թրամփը։

Արձագանքելով հարցին, թե ինքն արդյոք շփվել է Հայաստանի կամ Ադրբեջանի առաջնորդների հետ, Թրամփը պատասխանել է՝ «Չեմ ուզում խոսել»:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---