Պողոսյան․ Ստեփանակերտի հրթիռակոծմանը պատասխանելու ենք, ասել էինք՝ ներում չի լինի

Պողոսյան․ Ստեփանակերտի հրթիռակոծմանը պատասխանելու ենք, ասել էինք՝ ներում չի լինի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան ադրբեջանցիները հերթական անգամ հրթիռակոծել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,-գրել է նա։

Հոկտեմբերի 23-ին ավելի վաղ կրկին հայտարարվել էր, որ Արցախի Ստեփանակերտ և Մարտունի քաղաքները ռմբակոծվում են:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---