Կանադական ընկերությունը շարժիչներ չի մատակարարի Թուրքիային. Կիրառվում էին Bayraktar-ում

Կանադական ընկերությունը շարժիչներ չի մատակարարի Թուրքիային. Կիրառվում էին Bayraktar-ում

PanARMENIAN.Net - Միայն քաղաքացիական օգտագործման համար արտադրանք թողարկող կանադական Bombardier Recreational Products ընկերությունը դադարեցրել է ավիացիոն շարժիչների մատակարարումը Թուրքիային, քանի որ վերջինս իր արտադրանքն օգտագործում էր ռազմական նպատակներով։

CBC-ի փոխանցմամբ՝ ընկերությունը տեղեկություններ է ստացել, որ շարժիչները կիրառվում են Ադրբեջանի կողմից Արցախի հայկական ուժերի դեմ օգտագործվող Bayraktar TB2-ներում։

Մասնավորապես, կանդացիներին հայտնի է դարձել, որ օդային զվարճանքի ավիացիայի համար շարժիչներ թողարկող իրենց ավստրիական Rotax մասնաճյուղի արտադրանքով սարքավորվում են Bayraktar TB2 ԱԹՍ-ները, հետաքննություն է սկսվել։

Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Bayraktar-ների համար Թուրքիային բաղադրամասեր մատակարարող երկրները պետք է կասեցնեն հետագա մատակարարումները։

Ի դեպ, հոկտեմբերի 5-ին տեղի հայ համայնքի բարձրացած բողոքի ալիքից հետո և ճնշման տակ Կանադան հայտարարեց, որ դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, և պարզելու է՝ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։

Bayraktar անօդաչուների համար Թուրքիային շարժիչներ է մատակարարում Ուկրաինան։

Կարդացեք նաև՝ Ինչպես կանադական էմբարգոն կազդի թուրքական ԱԹՍ-ների ծրագրի վրա

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա
2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են