ՀՀ նախագահը նշել է Երեւանի ու Թբիլիսիի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով մեր երկիր ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, որոնց հիմքում ընկած են պատմական սերտ կապերն ու երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը: Երկրի ղեկավարը կարեւորել է ինտենսիվ շփումները, եւ նշել, որ դրանք նպաստում են փոխշահավետ գործակցության խորացմանը:



Կողմերն անդրադարձել են Հայաստանի նախագահի` 2008թ. սեպտեմբերին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մասնավորապես տրանսպորտի, մաքսային եւ այլ ոլորտներում զարգացող փոխգործակցությանն ու նախատեսվող ծրագրերին։



Հայաստանի նախագահը եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել են նաեւ Եվրոպական Միության Արեւելյան գործընկերություն նախաձեռնության եւ դրա շրջանակում հնարավոր համագործակցության ուղիների մասին: Նրանք միաժամանակ քննակել են տարածաշրջանում կայունությանն եւ անվտանգությանն առնչվող հարցեր:



Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում երկու երկրներում ձեռնարկվող միջոցառումների մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---