Շոն Փեն․ Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է մեր տրամադրած զենքով

Շոն Փեն․ Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է մեր տրամադրած զենքով

PanARMENIAN.Net - Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին թվիթերյան իր միկրոբլոգում դժգոհություն է հայտնել նաև ամերիկացի դերասան Շոն Փենը։

«Քանի դեռ մեզանից շատերը ձեռքերը ծալած նստած են, (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի ընկեր (Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ) Էրդողանը հայերին սպանում է զենքով, որը մենք ենք նրան տրամադրել։ Սա չէ Ամերիկան: (Ջո) Բայդենն Ամերիկայի նոր վերածննդի կողմակից է»,- գրել է Փենը:

Բայդենն ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկանծուն է և գործող նախագահ Թրամփի հիմնական մրցակիցը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---