Covid-19-ով 388 պացիենտ սպասում է հոսպիտալացման․ 336 ազատ մահճակալ կա

Covid-19-ով 388 պացիենտ սպասում է հոսպիտալացման․ 336 ազատ մահճակալ կա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ի դրությամբ հոսպիտալացման իր հերթին է սպասում 388 կորոնավիրուսով վարակված պացիենտ: Միևնույն ժամանակ, ազատ մահճակալների թիվը 336 է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արյվածքաբանական կենտրոնի ղեկավար Գևորգ Սիմոնյանը։

Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 24-ին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի։

Ըստ առողջապահության նախարարության՝ խոսքը միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին սպասարկող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում առկա տեղերի մասին է։

Հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ հերթում գտնվողների թիվը 471 էր, իսկ ազատ մահճակալների՝ 285։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունն ահազանգել էր, որ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով ինչ-որ պահի մարտի դաշտում վիրավորվածները կարող են մնալ առանց բուժօգնության:

Հոկտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 75,523-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2213-ով: Փաստացի բուժվում է 23,332 մարդ։

Պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---