Viasat-ը Թուրքիային արտադրանք վաճառելիս հաշվի կառնի ԱՄՆ պետմարմինների որոշումը

Viasat-ը Թուրքիային արտադրանք վաճառելիս հաշվի կառնի ԱՄՆ պետմարմինների որոշումը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Viasat ընկերությունը բացահայտ կաջակցի և կիրականացնի ԱՄՆ կառավարության՝ Թուրքիա տեխնոլոգիաներ արտահանելու մասով յուրաքանչյուր որոշում։ Այս մասին ընկերությունից PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են հոկտեմբերի 23-ին:

Նման մեկնաբանություն ընկերությունն արել է այն բանից հետո, երբ բազմաթիվ հայեր ակցիա են իրականացրել գրասենյակի առաջ՝ պահանջելով դադարեցնել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը Թուրքիային։ Վերջինս այդ տեխնոլոգիաները կիրառում է Bayraktar անօդաչու թռչող սարքերի մեջ, որոնք կիրառվում են Արցախի հայերի դեմ։

Սան-Դիեգոյի Fox5-ի փոխանցմամբ՝ ընկերության ղեկավար Քեն Փեթերմանը հայտարարել էր, որ դադարեցնում է Թուրքիային նման տեսակի արտադրանքի մատակարարումը։

Բայց PanARMENIAN.Net ին ընկերությունից հայտնել են, որ արդեն հաղորդակցային արտադրանքը վաճառել են ՆԱՏՕ-ի ադնամ Թուրքիային և ներկայումս Թուրքիային ոչ մի տեսակի արտադրանք չեն մատակարարում։

«Viasat-ը չի աջակցում անմեղ քաղաքացիականների վրա հարձակումներին։ Մենք չենք աջակցում մեր արտադրանքի և ծառայությունների կիրառմանը ցեղասպանական և ահաբեկչական ակտերի իրականացման համար։ Մենք բացահայտ կաջակցենք և կկատարենք Թուրքիա արտահանման մասով ԱՄՆ կառավարության յուրաքանյուր որոշում։ Մենք Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի, վաճառել ենք կապի արտադրանք։ Ներկայումս ոչ մի արտադրանք Թուրքիային չենք մատակարարում, ինչպես նաև չենք մատուցում որևէ արբանյակային կամ այլ ծառայություն թուրք զինվորականների»,-նշվում է ընկերության նամակում։

«Մենք շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին և վճառականորեն հանդես գալ անմեղ մարդկանց մահվան դեմ դիրքերից։ Չնայած կշարունակենք հետևել ԱՄՆ կառավարության և Պետդեպարտամենտի՝ միջազգային վաճառքը և գործակցությունը համակարգող կանոններին, նաև անհապաղ այդ կառույցների հետ լրացուցիչ քայլեր կձեռնարկենք, որպեսզի ապահովենք մատակարարվող արտադրանքի և ծառայությունների կիրառումը՝ սահմանված սկզբունքների և օրենքների խստիվ պահպանմամբ»,- նշել են Viasat-ում։

Ըստ տեղեկությունների՝ ընկերությունն ԱԹՍ-ների համար նախատեսված տուփեր և սաթելիթային կապի բաղադրիչներ է վաճառում Թուրքիային։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---