ԱԳ նախարար․ Արցախում պատերազմի արդյունքում մոտ 90,000 փախստական կա

ԱԳ նախարար․ Արցախում պատերազմի արդյունքում մոտ 90,000 փախստական կա

PanARMENIAN.Net - Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 90,000 մարդ փախստական է դարձել, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք տեսնում ենք, որ սեպտեմբեի 27-ից Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը ԱԹՍ-ների, հրթիռների, ավիացիոն հարվածների տակ են գտնվում: Մոտ 90,000 մարդ փախստական է դարձել, կորցրել է տունը, սեփականությունը»,- ասել է Մնացականյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---