Հնարավոր է՝ Անկարան և Կիևը Թուրքիայի տարածքում համատեղ ԱԹՍ-ների շարժիչներ արտադրեն

Հնարավոր է՝ Անկարան և Կիևը Թուրքիայի տարածքում համատեղ ԱԹՍ-ների շարժիչներ արտադրեն

PanARMENIAN.Net - Ուկրաինան և Թուրքիան դիտարկում են Թուրքիայի տարածքում ավիացիոն շարժիչների համատեղ արտադրություն դնելու հարցը, այդ թվում՝ ուղղաթիռների, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի համար։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին։

Ուկրաինան շարժիչներ է մատակարարում Bayraktar-ներն արտադրող թուրքական Baykar ընկերության արտադրած Akinci անօդաչուների համար։

Ուկրաինայում տարածք են փնտրում Baykar ընկերության հետ համատեղ ԱԹՍ-ներ արտադրելու գործարան հիմնելու համար։ Ենթադրվում է, որ Ուկրաինայում արտադրվելու են հենց Bayraktar-ներ, որոնք նույնպես կսարքավորվեն ուկրաինական շարժիչներով։

Ուկրաինան նաև թուրքական Bayraktar ԱԹՍ-ների գնորդներից է, պայմանագիրը գնահատվում է $69 մլն:

Ուրուսկու խոսքով՝ թուրքական կողմը պատրաստ է ներդնում անել ԱԹՍ-ների գործարանի համար, իսկ ուկրաինականը պետք է ներկայացնի հարթակ, որտեղ կկառուցվի այն։

Նշվում է, որ նախկինում Թուրքիան համաձայն էր արտադրությունը դնել Ուկրօբորոնպրոմի գործարաններից մեկում, սակայն ավելի ուշ միտքը փոխել է։ Ուկրաինայի Baykar-ի գործարանում կաշխատեն ուկրաինացի ինժեներներ և կոնստրուկտորներ, Ուկրաինան կստանա իրավունք անօդաչուն իրացնել թե ուկրաինական, թե այլ շուկաներում։

2019-ի ամռանը Baykar և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։ Իսկ մեկ տարի անց՝ 2020-ի ամռանը, հայտարարվեց, որ քննարկվում է Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարցը։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---