Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն․ Ահաբեկչության վտանգ կա

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն․ Ահաբեկչության վտանգ կա

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը նախազգուշական հաղորդագրություն է տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին:

Դեսպանատնից նշել են, որ հավաստի հաղորդումներ են ստացել «հնարավոր ահաբեկչական հարձակումների և Միացյալ Նահանգների ու այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման վերաբերյալ»։

Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի՝ «հնարավոր հարձակման թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, նաև Բաքվում գտնվող այլ տարածքներ։

ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին հորդորում է ծայրահեղ զգուշավորություն դրսևորել բոլոր այն տարածքներում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու այլ արտասահմանցիները։

Հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն էր նախազգուշացում տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին: Թուրքիան ԼՂ հակամարտության գոտի է տարել Լիբիայից ու Սիրիայից ահաբեկիչների, որոնք կռվում են ադրբեջանական բանակի կազմում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---