Ռազմական հերթական հանցագործությունը. Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարել է վիրավոր հայի25 հոկտեմբերի 2020 - 01:07 AMT PanARMENIAN.Net - Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ռազմական հանցագործություն պատկերող ևս մեկ տեսանյութ է տարածվում, որում երևում է` ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում վիրավոր հայ զինծառայողի։ Տեսանյութում անվերջ ռուսերեն հայհոյող ադրբեջանական դրոշի տարբերանշանով կամուֆլյաժ կրող տղամարդը մի քանի սանտիմետր հեռավորությունից ատրճանակով գլխից գնդակահարում է հայկական բանակի կամուֆլյաժով տղամարդուն, որն արնաքամ էր լինում։ Մեկ այլ զինծառայող, նույնպես հայհոյելով, նկարահանում է պրոցեսը։ Ադրբեջանցի զինծառայողի մոտ ատրճանակի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ նա ոչ թե ժամկետային զինծառայող էր, այլ պրոֆեսիոնալ զինվորական, և, հավանաբար՝ ոչ շարքային, ինչպես նաև՝ որ որևէ վտանգ այդ պահին ադրբեջանցիները չէին զգում, քանի որ դժվար է պատկերացնել ակտիվ մարտում ատճրանակի գերադասումն ինքնաձիգին, այն էլ՝ ինքնաձիգերով զինված հակառակորդի դեմ։ Ավելի վաղ համացանցում ևս մեկ տեսանյութ էր տարածվել, որում երևում է` ինչպես են Արցախի Հադրութ քաղաքում ադրբեջանցի դիվերսանտները կրակահերթով գնդակահարում 2 հայի։ Բացի այդ, Հադրութում դիվերսանտներն իրենց տներում սպանել և խոշտանգել են ևս 4 խաղաղ բնակչի, որոնցից մեկն ուներ հաշմանդամություն։ Մեկ այլ դրվագում, ինչպես պատմել էր ՀՀ օմբուդսմենի գրասենյակը, ադրբեջանցի զինծառայողը զանգել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ գլխատել է նրա եղբորը, ավելի ուշ գլխատված հայ զինծառայողի լուսանկարը հրապարակվել է համացանցում։ Ադրբեջանական ռազմական հանցագործությունների մասին են վկայում նաև այլ տեսանյութեր, այդ թվում` հայ ռազմագերիների նվաստացման, խոշտանգման դեպքեր։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ–ում արգելափակվել է Այդ մասին հայտնել է ԲՏԱ փոխնախարարը |