ՀՀ-ում կորոնավիրուսի 2314 նոր դեպք կա և 27 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 2314 նոր դեպք կա և 27 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 77,837-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2314-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 27 դեպք կա, 23-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1157 դեպք կա, այլ պատճառով՝ 337 ։

Ապաքինվել է ևս 207 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 50,908 է, փաստացի բուժվողներինը՝ 25,412 է։

Մեկ օրում թեստավորվել է 4790 մարդ։ Ընդհանուր առմամբ, 377,340 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Առկա ուսուցումը Երևանի հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվում է
Այն արձանագրվել է Սյունիքի «Արևիք» ազգային պարկում
Սաղաթելյանը նշել է, որ մեղադրանքում նկարագրված գործողությունների հետ ինքը կապ չունի, այն «երևակայական է»
Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն գերեվարված անձանց վերադարձնելու գործառույթ չունի