Ֆրանսիացի խորհրդարանականներ են ժամանել ՀՀ․ Արցախ կայցելեն

Ֆրանսիացի խորհրդարանականներ են ժամանել ՀՀ․  Արցախ կայցելեն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակություն է ժամանել Հայաստան, որը կայցելի նաև Արցախ, գրում է Nouvelle d'Arménie-ն։

Այցը կտևի մինչև հոկտեմբերի 27-ը։

Ֆրանսիացի պատգամավորներն այս այցով ցանկանում են իրազեկել մարդկանց Արցախում ստեղծված դրամատիկ վիճակի մասին։ Նաև այն կվկայի առանձնահատուկ բարեկամական կապի մասին, որը պատմականորեն ձևավորվել է ՀՀ և Ֆրանսիայի միջև, գրում է պարբերականը։

Այցը միտված է կասեցնելու հակամարտության սրացումը, ինչը կարող է հանգեցնել հակամարտության միջազգայնացմանը։

Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, իր հերթին, հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է
Ռուդենկոն հայտնել է, որ ԼՂ հարցով հաղորդակցությունն իրականացվում է փորձագիտական մակարդակով ու ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով