Կաթողիկոսի կոչը` զինվորագրվել՝ պաշտպանելու արցախցիների ազատ ու անկախ կյանքի իրավունքը

Կաթողիկոսի կոչը` զինվորագրվել՝ պաշտպանելու արցախցիների ազատ ու անկախ կյանքի իրավունքը

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել, որում նշում է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, նրա կեցվածքն ու գործողությունները կրկին փաստում են, որ Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում:

«Մեր գոյության առջև ծառացած սպառնալիքը մեզ այլ ընտրություն չի թողնում, քան կենաց ու մահու պայքարով պաշտպանել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը և վերահաստատել խաղաղությունը, հատկապես, երբ աշխարհը դեռ հապաղում է դատապարտել թշնամու ոճրագործություններն ու վայրագությունները»,- նշել է կաթողիկոսը՝ կոչ անելով զինվորագրվել` ի պաշտպանություն հայրենիքի։

«Խոնարհում և երկնառաք օրհնություն մեր զինվորների և աշխարհազորայինների ընտանիքներին, թանկագին մայրերին ու հայրերին։ Մեր բարձր գնահատանքն ու աղոթքը մեր ժողովրդին զորավիգ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և հայ զինվորի հետ կողք կողքի մարտնչող նրանց զավակներին»,- ասել է կաթողիկոսը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---