Թրամփի խորհրդականը բացահայտել է Ալիևի կեղծ խոսքերը․ ՀՀ-ն համաձայն է դադարեցնել կրակը, Ադրբեջանը՝ դեռ ոչ

Թրամփի խորհրդականը բացահայտել է Ալիևի կեղծ խոսքերը․ ՀՀ-ն համաձայն է դադարեցնել կրակը, Ադրբեջանը՝ դեռ ոչ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն փորձում է համոզել Ադրբեջանին, որ համաձայնվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Օ'Բրայենի այս հայտարարությունը բացահայտում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերին, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է հրադադարի, ինչպես և միշտ, հերթական սուտն է։ Ալիևը նշել էր, որ իրենք պատրաստ են համաձայնեցնել կրակի դադարեցումը, եթե միայն Հայաստանն ընդունի կարգավորման իրենց սկզբունքերը։

«Նախագահի հանձնարարությամբ մենք ամբողջ հանգստյան օրերն անցկացրել ենք՝ փորձելով միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Հայաստանը համաձայնել է դադարացնել կրակը, Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք դրդում ենք նրանց դա անել»,- ասել է նա։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադբեջանի սանձազերծած պատերազմից հետո երկու անգամ՝ պաշտոնական Մոսկվայի ու Փարիզի միջնորդությամբ, հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկուսն էլ ադրբեջանական կողմը խախտել է։

Հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն էր նախազգուշացում տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին: Թուրքիան ԼՂ հակամարտության գոտի է տարել Լիբիայից ու Սիրիայից ահաբեկիչների, որոնք կռվում են ադրբեջանական բանակի կազմում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---