Արբանյակային ֆոտո․ Գաբալայում թուրքական չորս F-16 է կանգնած, օրեր առաջ 6-ն էին25 հոկտեմբերի 2020 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Maxar Technologies արբանյակային ծառայության լուսանկարներում երևում է, որ Ադրբեջանի Գաբալայի ավիաբազայում թուրքական F-16 կործանիչներ են կանգնած։ Դրանք թվով չորսն են, մինչդեռ մեկ շաբաթ առաջ, ըստ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի, ավիաբազայում կանգնած էր 6 միավոր F-16: Ադրբեջանը տևական ժամանակ ժխտում էր թուրքական ռազմական ինքնաթիռների Ադրբեջանում տեղակայման փաստը, սակայն նախագահ Իլհամ Ալիևը ստիպված էր ընդունել այն, երբ արբանյակային լուսանկարներով ապացուցվել էր դրանց Գյանջայի օդանավակայանում լինելը։
Ավելի վաղ NY Times-ի՝ բաց տվյալների վերլուծությամբ զբաղվող փորձագետ Քրիստիան Թրիբերթն արբանյակային լուսանկարներով պարզել էր, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքի միջազգային օդանվակայանում առնվազն երկու F-16 կործանիչ է կանգնած։
Ալիևն ավելի ուշ հաստատեց, որ իր երկրի տարածքում թուրքական զինուժին պատկանող կործանիչներից կան՝ դեռ օգոստոսին թուրք-ադրբեջանական զորավարժության ժամանակ բերված։ Սակայն միաժամանակ հերքել էր F-16-երի ներգրավվածությունը ռազմական գործողություններին, չնայած հայկական կողմից բերվող ապացույցերին։ Սեպտեմբերի 30-ին հայկական կողմը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Ադրբեջանի կողմից 2 F-16 ինքնաթիռ, ադրբեջանական Սու-25-երի և թուրքական Bayraktar հսկիչ ԱԹՍ-ի հետ մեկտեղ, թռչում Ադրբեջանում գտնվող Քյուրդամիր ավիաբազայից: Նշվում էր, որ դրանք, թռչելով բարձության վրա, հարվածներ են հասցնում Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել էր հայկական ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Դրանից հետո ևս մի քանի անգամ մարտերում աջակցության համար օդ են բարձրացվել F-16-երը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |