Հայաստանի ԱԳ փոխնախարար է նշանակվել Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Կարինե Ղազինյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Նախագահի մեկ այլ հրամանագրով, Կարինե Ղազինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:



Կարինե Ղազինյանը նշանակվել է Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն, որն այժմ զբաղեցնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---