ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում![]() 26 հոկտեմբերի 2020 - 00:28 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում, փոխանցում է Aysor.am-ը։ Համանախագահները հայտարարել են, որ ԱԳ նախարարները հանդիպում են, որպեսզի քննարկեն, համաձայնության գան և սկսեն իրականացնել համաձայնեցված ժամանակացույցով սահմանված բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան։ ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել, ըստ որի ԼՂ հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08։00-ից, հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադբեջանի պատերազմից հետո երկու անգամ՝ պաշտոնական Մոսկվայի ու Փարիզի միջնորդությամբ, հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկուսն էլ ադրբեջանական կողմը խախտել է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |