Մել Գիբսոն. Աղոթում եմ հայերի և ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար26 հոկտեմբերի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի դերասան Մել Գիբսոնն աղոթում է հայ ժողովրդի և ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, գրում է RTVI-ը։ «Խորը վշտով իմացա Արցախում հակամարտության սրման մասին։ Ես այստեղ շատ հայ ընկերներ ունեմ՝ նրանք պատմում են իրենց տառապանքների, մտերիմներին կորցնելու մասին։ Շատ եմ հարգում տոկուն և մեծահոգի հայ ժողովրդին, որը հսկայական դժվարությունների միջով է անցել։ Այդ մարդկանց ունակությունները, ինչպես գիտենք, անսահման են։ Ես աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի, որ մեծ տերությունները միջամտեն և ճանաչեն ստեղծված իրավիճակը։ Հուսով եմ՝ խաղաղություն կհաստատվի։ Բարեկամներ, ուժեղ եղեք, շարունակեք ձեր գործը, օրհնի ձեզ Աստված»,- ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով Ֆրանսիայի դեսպանն Ակադեմքաղաքի տարածքում էր․ Առաջնային է համարել հանրակացարանները, տրանսպորտը Այցելուների թվում էր նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը «Հայաքվե»․ Չհավատալ և չտարածել ադրբեջանական գերության մեջ սպառնալիքի տակ կորզված խոսքերը և ուղերձները Ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախի նախկին պաշտոնյաների հետ հարցազրույցների անոնս էր հրապարակվել |