Ավստրիայի և Նիդերլանդների ղեկավարները քննադատել են Էրդողանին՝ Մակրոնին վիրավորելու համար

Ավստրիայի և Նիդերլանդների ղեկավարները քննադատել են Էրդողանին՝ Մակրոնին վիրավորելու համար

PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորական արտահայտությունները, որոնք նա հնչեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։ Կուրցը նշել է, որ դա վկայում է այն մասին, որ Թուրքիան գնալաով հեռանում է Եվրամիությունից։

«Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի արտահայտությունները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։ Դրանք կրկին վկայում են, որ Թուրքիան գնալով ավելի շատ է հեռանում Եվրամիությունից և մեր ընդհանուր աշխարհներից։ Լիակատար աջակցություն և համերաշխություն՝ Ֆրանսիային», - գրել է նա Twitter-ում։

Էրդողանին դատապարտել է նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն։

«Էրդողանի արտահայտությունները Մակրոնի հասցեին անթույլատրելի են։ Նիդերլանդները սատարում է Ֆրանսիային և Եվրամիության հավաքական արժեքներին։ Հանուն խոսքի ազատության՝ ընդդեմ ծայրահեղականության»,-գրել է նա Twitter-ում։

Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իսլամի մասին վերջինիս արտահայտությունների համար, ու հայտարարել, թե նա «հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի»։ Ֆրանսիան դրանից հետո հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ խորհդրակցությունների։ Իր հերթին, Մակրոնն Էրդողանի խոսքերը որակել է վիրավորանք և հայտարարել, որ նա չափերն անցել է։

 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել