Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում որոշ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով։
Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ՝ աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․
• Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)
• Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն։
Աշխատանք սոցցանցային հարթակում՝ աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․
• Սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram VK, OK )
• Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն
• Ռուսերեն/անգլերեն/ադրբեջաներեն գրավոր լեզվի իմացություն (նշված լեզուներից առնվազն մեկը)
• Adobe Photoshop ծրագրի բազային գիտելիքները ոչ պարտադիր, սակայն ցանկալի են
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են նաև ադրբեջաներեն բանավոր լեզվին գերազանց տիրապետող մասնագետներ։
Հետաքրքրված և վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր անձինք կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 012 250286՝ ամեն օր 12:00 – 18:00 կամ գրել էլեկտրոնային հասցեին՝ volunteer@unifiedinfo.am
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։