ԼՂ-ում պատերազմի պատճառով Վարշավան կասեցրել է ՀՀ ֆոնդային բորսայի ուսումնասիրությունը

ԼՂ-ում պատերազմի պատճառով Վարշավան կասեցրել է ՀՀ ֆոնդային բորսայի ուսումնասիրությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով Վարշավայի ֆոնդային բորսան կասեցրել է Հայաստանի բորսայի ուսումնասիրությունն առնվազն մինչև 2021 թվականի առաջին կիսամյակը, փոխանցում է The First News-ը:

2020-ի սեպտեմբերի 18-ին Վարշավայի բորսայի կառավարման խորհուրդը և ՀՀ կենտրոնական բանկը ստորագրել էին պայմանաթերթ` ՎՖԲ-ի կողմից Հայաստանի արժեթղթերի բորսայում 65% հսկիչ փաթեթ ձեռք բերելու շուրջ բանակցությունների մասին։ ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում էր անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան կորպորատիվ հավանություններ։

ՎՖԲ-ից նշել են, որ միջոցներ չեն հատկացնելու գործարքին, քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի ավարտվել։

Միաժամանակ, լեհական կողմից նշել են, որ երկարաժամկետ կտրվածքով կարծիքը չեն փոխել․ իրենք տեղյակ էին ԼՂ հակամարտության մասին և գիտեին, որ այն 30 տարի է՝ կա։

 Ուշագրավ
Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի