ԼՂ-ում պատերազմի պատճառով Վարշավան կասեցրել է ՀՀ ֆոնդային բորսայի ուսումնասիրությունը26 հոկտեմբերի 2020 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով Վարշավայի ֆոնդային բորսան կասեցրել է Հայաստանի բորսայի ուսումնասիրությունն առնվազն մինչև 2021 թվականի առաջին կիսամյակը, փոխանցում է The First News-ը: 2020-ի սեպտեմբերի 18-ին Վարշավայի բորսայի կառավարման խորհուրդը և ՀՀ կենտրոնական բանկը ստորագրել էին պայմանաթերթ` ՎՖԲ-ի կողմից Հայաստանի արժեթղթերի բորսայում 65% հսկիչ փաթեթ ձեռք բերելու շուրջ բանակցությունների մասին։ ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում էր անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան կորպորատիվ հավանություններ։ ՎՖԲ-ից նշել են, որ միջոցներ չեն հատկացնելու գործարքին, քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի ավարտվել։ Միաժամանակ, լեհական կողմից նշել են, որ երկարաժամկետ կտրվածքով կարծիքը չեն փոխել․ իրենք տեղյակ էին ԼՂ հակամարտության մասին և գիտեին, որ այն 30 տարի է՝ կա։
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |