26 հոկտեմբերի 2020 - 17:23 AMT
ԱԱԾ սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն

Վաղինակ Սարգսյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Մեկ այլ հրամանագրով Արման Մարալչյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2018-ի հունիսի 12-ին՝ փոխարինելով Արմեն Աբրահամյանին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։