Վարչապետ․ Դասալիքները պիտի հանրային պարսավանքի արժանան, ամեն տղամարդ պետք է ոտքի կանգնի

Վարչապետ․ Դասալիքները պիտի հանրային պարսավանքի արժանան, ամեն տղամարդ պետք է ոտքի կանգնի

PanARMENIAN.Net - Բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառով լքել են իրենց վստահված դիրքը, պետք է իմանան, որ արժանանալու են հանրային պարսավանքի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արցախում փոխզիջումնային տարբերակի հասնելու համար անհրաժեշտ է այս պահին սահմանին կանգնել։

Նա հիշեցրել է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ անձը բժշկի հետ համաձայնության են եկել՝ առաջնագիծ չգնալու համար կորոնավիրուսի դրական թեստ կեղծելու մասով։

Փաշինյանը նշել է, որ «Հայաստանում չպետք է լինի բժիշկ, որ, թեկուզ իր որդու համար, կորոնավիրուսի դրական տեղեկանք տա և չպիտի լինի մարդ, որ ձեռքը պարզի՝ վերցնելու այդ տեղեկանքը»: Ըստ նրա՝ նման իրավիճակն ավելի ծանր պետք է լինի, քան հայրենիքի համար զոհվելը։

«Պատրաստ եմ ենթարկվել ձեր ցանկացած որոշման, բայց քանի դեռ կատարում են գերագույն հրամանատարի պարտականությունները, և քանի դեռ ՀՀ գերագույն հրամանատարն եմ, պահանջում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, իմ հրամանին։ Հասկանում եմ, որ մյուս կողմից ես էլ ժողովրդի ծառան եմ, ես էլ պատրաստ եմ ժողովրդի ցանկացած որոշմանը ենթարկվել։ Իմ հրամանն այն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի ու գնա զինկոմիսարիատ։ Սա իմ հրամանն է», - հայտարարել է վարչապետը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---