ՊՆ․ Հակառակորդին հաջողվել է գրավել Ղուբաթլուն

ՊՆ․ Հակառակորդին հաջողվել է գրավել Ղուբաթլուն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել է գրավել Ղուբաթլուն ու որոշ ուղղություններով առաջ գալ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ հոկտեմբերի 27-ին հայկական կողմն ինտերակտիվ քարտեզ կներկայացնի, որն իրավիճակն ավելի հստակ կցուցադրի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---