Թրամփ․ Ղարաբաղում հրադադարը պահպանվում է

Թրամփ․ Ղարաբաղում հրադադարը պահպանվում է

PanARMENIAN.Net - Ըստ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է, չնայած հայկական կողմը հոկտեմբերի 26-ի առավոտից հայտնում է պայմանավորվածության խախտման մասին։ Լրագրողի ճշտող հարցին Թրամփը պատասխանել է․ «Այն պահպանվում է, հրադադարի ռեժիմը պահպանվում է»։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան՝ ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի հայտարարված ժամից 45 րոպե անց, Ադրբեջանը լրջորեն խախտել է այն՝ հարձակվել, թիրախավորել խաղաղ բնակավայրեր, օրվա ընթացքում կիրառել փողային և ռեակտիվ հրետանի, տանկեր։

Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 26-ին Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ։

Սա կրակի դադարեցման շուրջ երրորդ պայմանավորվածությունն էր։ Նախկինում Հայաստանը և Ադրբեջանը արդեն երկու անգամ որոշել էին մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը, առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին, հումանիտար հրադադարի շուրջ, երկրորդ՝ Ֆրանսիայի միջամտությամբ հումանիտար զինադադարի շուրջ պայմանավորվածությունը ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 18-ին: Ոչ հրադադարը, ոչ էլ զինադադարն Ադրբեջանի կողմից սադրանքով չեն պահպանվել, Արցախի ուղղությամբ ձեռնարկվել է հարձակում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---