Պողոսյան․ Եվս 2 ԱԹՍ ենք խոցել

Պողոսյան․ Եվս 2 ԱԹՍ ենք խոցել

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակն ադրբեջանական ևս 2 անօդաչու թռչող սարք է խեցել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ քիչ առաջ ցած ընկան»,-գրել է նա։

Հոկտեմբերի 26-ի կեսօրին Արցախի պաշտպանության բանակը խոցել է նաև հակառակորդի՝ հարվածային-հետախուզական IAI Harop իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---