Փաշինյան. Հրադադարի հասնելու ԱՄՆ ջանքերը ձախողվել են

Փաշինյան. Հրադադարի հասնելու ԱՄՆ ջանքերը ձախողվել են

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը ձախողվել է, դրա ընթացքում անմեղ խաղաղ բնակիչներ են տուժել։

«Ցանկանում եմ հայտարարել, որ հրադադար հաստատելու միջազգային հանրության ջանքերը, այս անգամ միջնորդավորված Միացյալ Նահանգների կողմից, ձախողվել են։ Ադրբեջանի շարունակական հրետակոծության հետևանքով Արցախում այսօր (հոկտեմբերի 26-ին-խմբ.) քաղաքացիականներ են զոհվել և վիրավորվել»,- գրել է նա Twitter-ում։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան՝ ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի հայտարարված ժամից 45 րոպե անց, Ադրբեջանը լրջորեն խախտել է այն՝ հարձակվել, թիրախավորել խաղաղ բնակավայրեր, օրվա ընթացքում կիրառել փողային և ռեակտիվ հրետանի, տանկեր։ Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 26-ին Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ։

Սա կրակի դադարեցման շուրջ երրորդ պայմանավորվածությունն էր։ Նախկինում Հայաստանը և Ադրբեջանը արդեն երկու անգամ որոշել էին մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը, առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին, հումանիտար հրադադարի շուրջ, երկրորդ՝ Ֆրանսիայի միջամտությամբ հումանիտար զինադադարի շուրջ պայմանավորվածությունը ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 18-ին: Ոչ հրադադարը, ոչ էլ զինադադարն Ադրբեջանի կողմից սադրանքով չեն պահպանվել, Արցախի ուղղությամբ ձեռնարկվել է հարձակում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---