Մեղրու շրջանում Ադրբեջանը սահմանապահ ուղեկալ է հրետակոծել. ՊՆ-ն պատասխանելու է

Մեղրու շրջանում Ադրբեջանը սահմանապահ ուղեկալ է հրետակոծել. ՊՆ-ն պատասխանելու է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, Ադրբեջանը, շարունակելով խախտել հայտարարված հրադադարը, անօդաչու թռչող սարքերով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը (Մեղրի-խմբ․):

Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ անօդաչուներից մեկն ընկել է ՀՀ տարածքում։

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան՝ ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի հայտարարված ժամից 45 րոպե անց, Ադրբեջանը լրջորեն խախտել է այն՝ հարձակվել, թիրախավորել խաղաղ բնակավայրեր, օրվա ընթացքում կիրառել փողային և ռեակտիվ հրետանի, տանկեր։ Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 26-ին Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ։

Սա կրակի դադարեցման շուրջ երրորդ պայմանավորվածությունն էր։ Նախկինում Հայաստանը և Ադրբեջանը արդեն երկու անգամ որոշել էին մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը, առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին, հումանիտար հրադադարի շուրջ, երկրորդ՝ Ֆրանսիայի միջամտությամբ հումանիտար զինադադարի շուրջ պայմանավորվածությունը ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 18-ին: Ոչ հրադադարը, ոչ էլ զինադադարն Ադրբեջանի կողմից սադրանքով չեն պահպանվել, Արցախի ուղղությամբ ձեռնարկվել է հարձակում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---