Ռազմական դրության ժամանակ պետությունը կարող է ժամանակավոր վերցնել քաղաքացիների գույքը27 հոկտեմբերի 2020 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, պաշտպանության նախարարությունն առաջարկել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր դրույթներով։ Ըստ դրա՝ գույքի օրինական տիրապետողի կողմից համաձայնություն ստանալու դեպքում կազմվում է դրա կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրություն, որը պետք է պարունակի մի շարք տվյալներ սեփականատիրոջ մասին։ Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում այն կարող է վերցվել հարկադիր կարգով։ Սահմանված կարգով օգտագործման վերցված գույքը վերադարձվում է դրա օրինական տիրոջը գույքի օգտագործման անհրաժեշտությունը վերանալու և այն վերադարձնելու հնարավորություն առաջանալու դեպքում, սակայն ոչ ուշ, քան ռազմական դրությունից հետո՝ 45-րդ օրը: Եթե գույքը հնարավոր չէ վերադարձնել, ապա, ըստ օրենքի, տրվում է համարժեք փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով: Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում պաշտպանության ոլորտին առնչվող հարցերն էին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |