ԵՄ-ում Ադրբեջանին €281 մլն-ի ռազմական արտադրանք մատակարարելու լիցենզիա է տրվել

ԵՄ-ում Ադրբեջանին €281 մլն-ի ռազմական արտադրանք մատակարարելու լիցենզիա է տրվել

PanARMENIAN.Net - Ըստ ԵՄ-ից զենքի արտահանման օնլայն տեղեկատուի՝ միայն 2019 թվականին Եվրամիության երկրներից Ադրբեջան զենք և սպառազինություն մատակարարելու 18 լիցենզիա է տրվել՝ ընդհանուր €281․27 մլն-ի արժողությամբ, արդեն արտահանվել է €37․98 մլն-ի ռազմական արտադրանք։

Արտահման համար լիցենզիա տրվել է 10 ենթախմբի ապրանքների:

Առյուծի բաժինը Փարիզինն է, Ֆրանսիայում տրվել է 3 լիցենզիա․ միայն €190.8 մլն-ի ապրանք արտահանելու լիցենզիա տրվել է 4-րդ ենթախմբի, €25․5 մլն-ի՝ 9-րդ ենթախմբի, €64,000-ի՝ 7-րդ ենթախմբի արտադրանքի արտահանման համար։

8-րդ ենթախմբի ապրանքների համար €63․6 մլն եվրոյի արտահանման լիցենզիա է տրվել Իսպանիայում։ 6-րդ ենթախմբի համար լիզենցիան տրվել է Բուլղարիայում։ Ադրբեջանին ռազմական արտադրանք մատակարարող երկրների թվում են նաև Ավստրիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Ռումինիան։

Այդ ենթախմբերն են․

1․ 20 մմ-ից փոքր տրամաչափի հարթ փողային զենքերի, 12.7 մմ և ավելի փոքր տրամաչափի, այդ թվում՝ ավտոմատ զենքերի, դրանց պարագաների և բաղադրիչների համար տրվել է 1 լիցենզիա (€10,000),

2․ 20 մմ և ավելի մեծ տրամաչափի հարթ փողավոր զենքերի, 12.77-ից մեծ տրամարափի սպառազինության և այլ զենքերի պրոյեկտորների, պարագաների և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչների համար տրվել է 1 լիցենզիա (€21,018),

3․ Զինամթերքի և ապահովիչների տեղադրման սարքերի, այդ նպատակով մշակված հատուկ բաղադրիչների համար կրկին տրվել է 1 լիցենզիա (€366),

4․ Կրակի կառավարման, դրան հարակից համակարգերի և սարքավորումների, բաղադրիչների համար տրվել է 5 լիցենզիա (€190,984,547),

5․ Էներգետիկ և փոխկապակցված նյութերի համար տրվել է 1 լիցենզիա (€19,947),

6․ Ինքնաթիռների, թեթև ավիացիոն միջոցների, անօդաչու թռչող սարքերի, աէրոաշարժիչների և ավիացիոն սարքավորումների համար տրվել է 1 լիցենզիա (€761,732),

7․ Զրահապատ կամ պաշտպանողական միջոցների, կոնստրուկցիաների կամ բաղադրիչների համար տրվել է 5 լիցենզիա (€335,633),

8․ Հատուկ ռազմական օգտագործման նախատեսված ռազմական օգտագործման պատկերող կամ հակամիջոցային սարքավորումներ տրվել է 1 լիցենզիա (€63,637,552),

9․ Ծրագրային ապահովման սարքավորումների և նյութերի համար՝ 1 լիցենզիա (€25,500,000),

10․ Այլ տեխնոլոգիաների համար՝ 1 լիցենզիա (€431)։

Միաժամանակ 2019-ին Հայաստանին մատակարարելու լիցենզիա է տրվել է 9 երկրում, որոնք են՝ Բուլղարիան, Խորվաթիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան։ Ընդհանուր տրվել է 14 լիցենզիա՝ €37․38 մլն-ի արժողությամբ, արդեն մատակարարվել է €16․06 մլն։ Բուլղարիային է բաժին ընկնում €35․05 մլն-ի արտահանման թույլտվությունը՝ (36.2 մլն-ը՝ 3-րդ ենթախմբին, մնացածը՝ ռումբերին, հրթիռներին, արկերին և այլ պայթուցիկ սարքերին):

 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել