ՊՆ․ Հակառակորդը կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը

ՊՆ․ Հակառակորդը կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Արցախի հյուսիսում մարտական գործողությունները համեմատաբար թեթև լարվածության էին, մի շարք գյուղերի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցումները և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դաշտավայրերում որոշ հաջողություն ունենալուց հետո ադրբեջանցիներն ու ահաբեկիչները փորձում են զարգացում գրանցել նաև բարդ անտառալեռնային տեղանքում, դա այնքան էլ չի հաջողվում, բարդ պայքար է ընթանում։

«Հակառակորդն այլևս կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը․ դա գալիս է տարբեր հանգամանքներից, առաջին հերթին՝ տեղանքից, հետո մեր հմտությունների կատարելագործումից և փորձից, հետևաբար՝ իրավիճակն այլ է, դինամիկ զարգացումների տեղեկություններ մենք այլևս չենք կարող տալ»,- ասել է նա։

Ասուլիսի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը քարտեզով ցույց է տվել հարավում հակառակորդի առաջխաղացման պատկերը։

«Ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա, այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև հարավային ուղղությամբ մոտենալ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձությունները հետ են մղվել, ԱԹՍ, հրետանի են կիրառել, հաջողության չեն հասել»,- ասել է նա։

Հովհաննիսյանը նշել է, որ մի շարք գյուղերում դիվերսանտների փոքր խմբերի դեմ պայքարը շարունակվում է՝ 24-ժամյա ռեժիմով ու ոչ մեծ լարվածությամբ մարտերով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է
Ռուդենկոն հայտնել է, որ ԼՂ հարցով հաղորդակցությունն իրականացվում է փորձագիտական մակարդակով ու ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով
Оպերատիվ մարտավարական իրադրությունն ամբողջությամբ ՊԲ վերահսկողության ներքո է