ՊՆ․ Հակառակորդը կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը27 հոկտեմբերի 2020 - 22:33 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Արցախի հյուսիսում մարտական գործողությունները համեմատաբար թեթև լարվածության էին, մի շարք գյուղերի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցումները և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ դաշտավայրերում որոշ հաջողություն ունենալուց հետո ադրբեջանցիներն ու ահաբեկիչները փորձում են զարգացում գրանցել նաև բարդ անտառալեռնային տեղանքում, դա այնքան էլ չի հաջողվում, բարդ պայքար է ընթանում։ «Հակառակորդն այլևս կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը․ դա գալիս է տարբեր հանգամանքներից, առաջին հերթին՝ տեղանքից, հետո մեր հմտությունների կատարելագործումից և փորձից, հետևաբար՝ իրավիճակն այլ է, դինամիկ զարգացումների տեղեկություններ մենք այլևս չենք կարող տալ»,- ասել է նա։ Ասուլիսի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը քարտեզով ցույց է տվել հարավում հակառակորդի առաջխաղացման պատկերը։
«Ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա, այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև հարավային ուղղությամբ մոտենալ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձությունները հետ են մղվել, ԱԹՍ, հրետանի են կիրառել, հաջողության չեն հասել»,- ասել է նա։ Հովհաննիսյանը նշել է, որ մի շարք գյուղերում դիվերսանտների փոքր խմբերի դեմ պայքարը շարունակվում է՝ 24-ժամյա ռեժիմով ու ոչ մեծ լարվածությամբ մարտերով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |