Թրամփ․ Հիասթափված եմ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության խախտումից

Թրամփ․ Հիասթափված եմ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության խախտումից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի ու Բաքվի միջև պաշտոնական Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտումից, բայց հույս է հայտնել, որ կողմերը կաշխատեն այդ ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:

«Այո, դա հիասթափեցնող է: Ահա թե ինչ կատարվում, երբ ունենք երկրներ, որոնք երկար ժամանակ տարաձայնություններ են ունեցել։ [Հրադադարը] կվերականգնվի», - ասել է Թրամփը:

Ադրբեջանը և Հայաստանը հոկտեմբերի 25-ին երրորդ անգամ և արդեն պաշտոնական ԱՄՆ-ի միջնորդությամբ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել: Այն, ինչպես և Մոսկվայի ու Փարիզի միջնորդույթամբ ձեռք բերված նախորդ երկու պայմանավորվածությունը, խախտել էր ադրբեջանական կողմը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---